Նարեկ Նալբանդյանը գնել է Հրազդանի ցեմենտի գործարանըԳագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ»-ի գործարանի կառավարումը պետության կողմից ստանձնելու ֆոնին Հայաստանի ցեմենտի մեկ այլ խոշոր գործարանի վաճառք է տեղի ունեցել։
💰Գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը, որը շահագործող ընկերության սնանկ ճանաչվելուց հետո դարձել էր «ԱՄԻՕ» բանկի սեփականությունը։
Գործարանը վաճառվել է գնահատված արժեքից 4 միլիարդ դրամով պակաս գնով։ Բանկը այս տարվա մարտին էր գործարանը աճուրդով վաճառելու մասին
հայտարարել։ Աճուրդի էր հանվել 44 առանձին գույք՝ մեկ միասնական լոտով, որի ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 15 միլիարդ 228 միլիոն դրամ: Աճուրդին մասնակցած և հաղթող ճանաչված «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ն այն գնել է 11 միլիարդ 101 միլիոն դրամով։
Նարեկ Նալբանդյանը գնել է Հրազդանի ցեմենտի գործարանը
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» ցեմենտի գործարանի կառավարումը պետության կողմից ստանձնելու ֆոնին Հայաստանի ցեմենտի մեկ այլ…
Թողնել պատասխան