Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլ…

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ նշելով, որ այն անցել է դրական աշխատանքային մթնոլորտում, որի ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել է ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

«Հանդիպումը դրական էր՝ աշխատանքային մթնոլորտում։ Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում ես այց կունենամ Մոսկվա, և կքննարկենք տարբեր հարցեր։
Նաև աշխատանքային որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեցինք։  Մասնավորապես, գաղափար առաջացավ, որ մենք պետք է գույքագրման ենթարկենք Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ հասկացությունը՝ պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է նշանակում։
Այսինքն՝ ի՞նչ տողեր կան այդ ենթավերնագրի ներքո, և ո՞ր տողերն են, որոնց հետ կապված մենք երկուստեք ունենք նույն դիրքորոշումը,  ո՞ր տողերն են, որոնց հետ կապված ունենք այլ դիրքորոշումներ, որտե՞ղ է, որ մենք ունենք միանշաակ դրական կարծիք,  և որտե՞ղ է, որ մեր կարծիքները միանշանակ չեն»,- մանրամասնել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ քննարկել են ամենատարբեր ոլորտների հարցեր, անդրադարձ է եղել նաև Հայաստանի երկաթուղային ցանցի՝ ռուսական կոնցեսիոն կառավարմանը։

«Երկաթուղու հարցում ըմբռնում է ձևավորվել, որ այդ հարցը որևէ ձևով պետք է լուծենք։ Ինձ համար ակնհայտ է, որ ընթացիկ վիճակը չի կարող երկար շարունակվել, և պետք է լուծումների գնանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով