ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին այցելել է ալյումինե դռների…

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 3-ին այցելել է ալյումինե դռների և պատուհանների արտադրության ոլորտում գործող PROFAL ընկերության ապակու մշակման նորաստեղծ գործարան։
Ընկերության իրականացրած ներդրումների ընդհանուր ծավալն այս պահին գերազանցում է 20 մլն ԱՄՆ դոլարը։ Միջոցներն ուղղվել են գործարանի շինարարությանը և ժամանակակից սարքավորումների ձեռքբերմանը։
Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է գործարանի տեխնիկական հագեցվածությանը, արտադրական հնարավորություններին և արտահանման ռազմավարական ծրագրերին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով