ԲԴԽ-ի անքննելի որոշումները․ բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ նախագիծը դեռ լրամշակվում է
👨⚖️ Պատկերացրեք՝ որեւէ պաշտոնատար անձ ձեր վերաբերյալ կայացրել է որոշում, որին դուք համաձայն չեք։ Սովորական պայմաններում դուք այդ որոշման դեմ բողոք կներկայացնեք նրա վերադասին, իսկ վերադասի կողմից մերժում ստանալու դեպքում կդիմեք դատարան։ Այժմ պատկերացրեք, որ այդ պաշտոնատար անձը չունի վերադաս։ Ավելին՝ ձեր երկրում չկա դատարան, որը իրավասու է քննելու այդ անձի կայացրած որոշումների օրինականությունը։
⚖️ Հենց այսպիսի իրավիճակում են ՀՀ այն դատավորները, որոնց ԲԴԽ-ն ենթարկում է կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչեւ դադարեցնելով նրանց լիազորությունները։
❗️ ՄԻԵԴ֊ը դեռ 2015 թ․-ին է արձանագրել, որ կարգապահական որոշումը վերանայելու հնարավորության բացակայությունը ՀՀ օրենսդրության մեջ խեղաթյուրում է անձի՝ «դատարան դիմելու իրավունք»-ի էությունը, սակայն վճռից 10 տարի անց էլ այս խնդիրը դեռ չի լուծվել։ Միայն 2020 թ․-ին ընդունվել, իսկ 2023 թ․-ին փոփոխության է ենթարկվել օրենսդրական մի կարգավորում, որն առ այսօր չի գործում։

Leave a Reply