Երրորդ դատավորն էլ չքննեց Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործը․ այն փոխանցվել է Վճռաբեկ դատարանԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը փոխանցել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցը որոշելու նպատակով: Այս մասին «Հետքին» հայտնեցին Դատական դեպարտամենտից: Վ. Մելիքյանը երրորդ դատավորն է, որ չի իրականացնում գործի քննությունը:
👨⚖️Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվել է 2026թ. հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին: Նա 2026թ. օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը,
ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով, որ Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգևոր խորհրդի անդամների վերաբերյալ քրեական գործն ունի հանրային մեծ հետաքրքրություն, հետևաբար նման պայմաններում հատկապես կարևոր է, որ դատավորի անաչառության վերաբերյալ որևէ հիմնավոր կասկած չլինի։
Երրորդ դատավորն էլ չքննեց Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների գործը․ այն փոխանցվել է Վճռաբեկ դատարան
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական…
Թողնել պատասխան