Վայոց Ձորի Խաչիկ համայնքում 1990 թվականին կառուցված բուժկետը նոր շունչ է ստացել …

Վայոց Ձորի Խաչիկ համայնքում 1990 թվականին կառուցված բուժկետը նոր շունչ է ստացել Կարմի խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ վերանորոգվելուց ու կահավորվելուց հետո և այժմ անհետաձգելի բուժօգնության որակյալ ծառայություններ է մատուցում ոչ միայն խաչիկցիներին։ 
«Արենի» առողջության առաջնային պահպանման կնտրոնի «Խաչիկ» ԲՄԿ-ի ղեկավար Վահե Ներսիսյանը, որը տվյալ հաստատությունում աշխատում է հիմնադրման օրից, նշեց, որ բուժկետի վերազինումն ու վերանորոգումը դարձել էր օրվա հրամայական։

«Մեր ԲՄԿ-ի շենքը տիպային է, կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում։ Այստեղ հիմնադրման օրից ի վեր հիմնանորոգման աշխատանքներ չեն կատարվել։ Երբ ԿԽՄԿ-ի աշխատակիցներն այցելեցին մեր համայնք, միասին քննարկեցինք խնդիրներն ու որոշեցինք դրանց տալ լուծումներ։ Մեր գյուղը բավականին հեռու է մոտակա բժշկական կենտրոնից, հետևաբար միտք առաջացավ մեզ մոտ իրականացնել վերազինում և ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի աղետների դեպքում, պատերազմական իրավիճակներում, ինչպես նաև խաղաղ պայմաններում կարողանանք իրականացնել որակյալ բուժսպասարկում թե՛ բնակիչների, թե՛ գյուղի հարևանությամբ գտնվող զորամասի զինծառայողների համար»,- ասաց Ներսիսյանը։

Նա հավելեց, որ տեղում իրենք կարող են սպասարկել նախնական, անհետաձգելի բոլոր դեպքերը, ինչի համար առկա են անհրաժեշտ միջոցներ, մշտապես համալրվող դեղորայք և պարագաներ։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով