Երևանում կեցության թանկությունը սպանում է մարզերի տաղանդավոր երիտասարդների ապագա…

Երևանում կեցության թանկությունը սպանում է մարզերի տաղանդավոր երիտասարդների ապագան։
Այս օրերին մարզերից մայրաքաղաք ուսանելու եկած երեխաների ծնողները հայտնվել են անելանելի վիճակում։
Բնակվարձի աստղաբաշխական ծախսերն անհնարին են դարձնում Երևանում բնակարան գտնելը։ Վարձով բնակարան գտնելը դարձել է գրեթե անհնար․ 250 հազար դրամ վարձը, ևս 250 հազար դեպոզիտն ու միջնորդավճարները առաջին իսկ ամսում հասնում են 700 հազար դրամի և ավելի։
Ամենամսյա ծանր ծախսերի պատճառով շատ ծնողներ ստիպված են վարկով երեխա պահել։
Կրթության մասին աղաղակող իշխանավորների անգործության պատճառով կրթությունը տաղանդավոր երեխաների համար դառնում է անհասանելի երազանք։
Ու ի՞նչ է առաջարկում իշխանությունը․ ոչինչ։
Ամենախելացի երեխան կարող է դուրս մնալ կրթությունից՝ ոչ թե գիտելիքի, այլ փողի պակասի պատճառով։
Էլ չեմ խոսում ուսման վարձերի մասին․ խեղճ ծնողը չգիտի բնակարանի վարձ վճարի, ուսանող պահի, թե՞ ուսման վարձը վճարի։
Իրինա Յոլյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով