—Նա
նաեւ
Տիգրանաշենը
նույն
հարթության
վրա
է
դրել
Ջերմուկի
այն
դիրքերի
հետ
, որոնք
ադրբեջանցիները
զավթել
են
:—Այդ համեմատությունը չի բխում Փաշինյանի շահերից, որովհետեւ եթե ինքը հայտարարում է, որ եթե Տիգրանաշենը չկոչի «Քյարքի», նշանակում է, որ հրաժարվում ենք Ջերմուկի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից, ապա ինչպե՞ս կարող է բացատրել, որ դեռեւս 2024 թվականի հունվարի իր հարցազրույցում Ալիեւն ասում էր․ «Մենք ոչ մի տեղից հետ չենք քաշվելու։ Ո՛չ 2021 թվականի մայիսի, ո՛չ էլ 2022 թվականի սեպտեմբերի դիրքերից․․․»։ Ինչո՞ւ գեթ մեկ անգամ Ալիեւը չխոսեց Ջերմուկի գրավյալ տարածքներից դուրս գալու մասին՝ հանուն Փաշինյանի իսկ հռչակած «Քյարքիի»։ Որովհետեւ Ադրբեջանը ո՛չ Արծվաշեն է մեզ տալու, ո՛չ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու։ Բոլորն էլ դա լավ հասկանում են, ուստի ոչ թե պետք է մենք մեր ուղեղում պատրաստվենք Ալիեւի կամակատարի հերթական զիջումներին, այլ պատրաստվենք այդ զիջումները կանխելուն։
Ամբողջական հոդվածը՝ :
https://hraparak.am/am/post/ce57f555d2ff8da037142fd1c0240bba
«Հրապարակ». Ինչո՞ւ գեթ մեկ անգամ Ալիեվը չխոսեց Ջերմուկից դուրս գալու մասին՝ հանուն Փաշինյանի հռչակած «Քյարքիի»
«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը: — Բիշքեկում տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին երկար սպասվա…
Թողնել պատասխան