Գեղջկական մտորումներՀայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պատճառով …

Գեղջկական մտորումներ
Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների լարվածության պատճառով մեր կրած տնտեսական վնասները, իմ կարծիքով, ամենաքիչ մտահոգող բանն է:
Հասկանում եմ, որ մեր տնտեսությունը կարող է անգամ անկում ապրել, մեր բիզնեսները կարող են մեծ վնասներ կրել, կարող են անգամ բիզնեսներ փակվել ու կործանվել:
Սա կլինի ժամանակավոր բան, տարիներ անց կլինի վերականգնում, կգտնենք նոր շուկաներ, այս ամենը շատ դժվար կլինի, բայց սա չարյաց փոքրագույնն է:
Իմ մտահոգությունն այն է, որ Ռուսաստանը կարող է մեզ այլ հարվածներ հասցնել, այլ տեղերում ցավեցնել….
Ժամանակին, երբ գրում էի, որ չի կարելի թուրքին ու ադրբեջանցուն թերագնահատել, ինձ պիտակում էին ադրբեջանասեր ու թուրքասեր…. հիմա ինձ պիտակող նախկին ոչմիթիզականները հաշտ են Ադրբեջանի պարտադրանքով Սահմանադրությն փոխելու, ադրբեջանական բենզին օգտագործելու հետ…
Երբ այսօր գրում եմ ռուսական վտանգի մասին, նոր պիտակ եք կպցնում՝ թաքուն կրեմլահպատակ ռսասեր:
Հետո՞: Հա, հետո՞:
Մի բան էլ ասեմ:
102-րդ բազայի հարցը ամենաէականը չէ այսօր:
Այսօր, ինձ թվում է, ռուսների համար երկաթուղու հարցն է:
Վերջում պիտի կրկնեմ նույնը: Քանի դեռ մենք չգիտենք, թե Պուտինը ինչ ծրագիր ունի Հայաստանի և Անդրկովկասի ապագայի մասով, այն է՝ հաշտ է՞ ինքնակամ կամ պարտադրված հեռանալ դեպի Կովկասից այն կողմ, մեր վերլուծությունները, մեկնաբանություններն ու կանխատեսումները խիստ պակասավոր են:
Թաթուլ Հակոբյան
5-ը սեպտեմբերի, 2026թ, Դովեղ
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով