«Գիտուժ» նախաձեռնությունը իր խիստ անհամաձայնությունն է հայտնում ԳՀՓՄ (գիտահետազ…

📣 «Գիտուժ» նախաձեռնությունը իր խիստ անհամաձայնությունն է հայտնում ԳՀՓՄ (գիտահետազոտական և փորձարարական մշակումներ) աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի որոշ դրույթների վերաբերյալ։
📌 «ՀՀ կառավարության գործելաոճը՝ թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ առկա կարգավորման մշակման փուլերում, խնդրահարույց է եղել։ Չնայած ՀՀ վարչապետի մոտ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությանը, կառավարությունը չի ապահովել մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը գործընթացի սկզբնական փուլում և դրա փոխարեն քննարկման է ներկայացրել արդեն պատրաստի նախագծեր։ Մենք գնահատում ենք ՀՀ ԲՏԱ նախարարության հետ ընթացող քննարկումները և նրանց պատրաստակամությունը լսելու մեր դիտարկումները, սակայն առկա ձևաչափերը չեն ապահովում փաստարկված դիրքորոշման ներկայացման և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու արդյունավետ հնարավորություն»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *