Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկածում է, որ Հայաստանի իր գործընկեր…

🇷🇺🇦🇲 Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկածում է, որ Հայաստանի իր գործընկերները կկարողանան վերակողմնորոշվել այլ շուկաներում։
🗣 «Ըստ ամենայնի՝ ոչ։ Իհարկե, նրանց որոշակի, ոչ մեծ աջակցություն ցուցաբերվել է, սակայն դա ոչ մի կերպ չի կարող համեմատվել այն մեծ շուկայի հետ, որ Ռուսաստանի շուկան է նրանց համար։ Եվ մենք նույնպես սովոր ենք այդ արտադրանքին», – ասել է Օվերչուկը` պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողություն են ունեցել Հայաստանը այլ շուկաների վերակողմնորոշելու փորձերը։
📌 Օվերչուկն ընդգծել է, որ «ստեղծված իրավիճակը պահանջում է, որ մենք պաշտպանենք մեր շուկան։ Եվ մենք մեր հայ գործընկերներին առաջարկում ենք մեզ հետ աշխատել այս ուղղությամբ»: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով