Հունիսի 7-ի ընտրությունները կեղծված են, էս ԱԺ-ն ու իր նշանակած կառավարությունը լ…

Հունիսի 7-ի ընտրությունները կեղծված են, էս ԱԺ-ն ու իր նշանակած կառավարությունը լեգիտիմություն չունեն։
Կեղծել են բացահայտ, բոլորի աչքի առաջ, ինքն իրեն հռչակել ա հաղթած, ու միայն դրանից հետո ԿԸՀ-ն սկսել ա նկարչություն անել։
Մասնակցած մարդկանց ու քվեաթերթիկների թվերը իրար չեն համապատասխանում, անվավեր ճանաչված քվեաթերթիկները երեք անգամ ավելի շատ են քան նախորդ երկու ընտրություններին, երկու տեղամասերի արդյունքները անվավեր են ճանաչել ու էդ տեղամասերում չեն անցկացրել նոր ընտրություններ, մարդկանց ձայները հաշվի չեն առել որ մի ուժ չանցնի խորհրդարան և այլն և այսպես շարունակ։ Կոպիտ կեղծիքների տասնյակ օրինակներ կան։
Քաղաքական առումով սա պետք ա լինի ընդդիմության գլխավոր օրակարգը, բայց էս ընդդիմությունը նման օրակարգ չունի, հետևաբար ինքը կեղծ ընդդիմություն ա, ընդդիմության տիտղոսը կա, բայց մեջը դատարկ ա։
Քաղաքական առումով սա նույն իրավիճակն ա, որը եղել ա վերջին 5 տարիներին։
Քանի դեռ չկա ուժ, որը էս օրակարգը առաջ կբերի ու կպայքարի կեղծված ընտրությունների դեմ, անիմաստ ա քաղաքականությունից խոսել, լուրջ վերլուծություններ անել և այլն։ Դրանք անլուրջ խոսակցություններ են։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով