Գերմանիայի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությունն առաջ…

🇩🇪 Գերմանիայի ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցությունն առաջին տեղն է զբաղեցրել Սաքսոնիա-Անհալտ երկրամասի լանդտագի ընտրություններում՝ հավաքելով ձայների 43,8%-ը։
Կանցլեր Ֆրիդրիխ Մերցի պահպանողական ՔԴՄ-ն երկրորդ տեղն է զբաղեցրել` հավաքելով 17,2%։ Կենտրոնամետ ձախ ԳՍԴԿ-ն երրորդ տեղն է զբաղեցրել՝ 9,3% ձայներով։
Այնուամենայնիվ, առաջին տեղը ինքնաբերաբար «ԱԳՀ»-ին իշխանության իրավունք չի տալիս, քանի որ կուսակցությունը չի հաղթահարել 50 տոկոսանոց շեմը, իսկ մյուս կուսակցությունները հայտարարել են «ԱԳՀ»-ի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին։
Սաքսոնիա-Անհալտում ԱԳՀ-ի գլխավոր թեկնածու Ուլրիխ Զիգմունդը թույլատրելի է համարել կրկնակի ընտրությունների անցկացման հնարավորությունը, եթե լանդտագում չհաջողվի ձևավորել կառավարող մեծամասնություն։
Մինչդեռ, առաջին էքզիթ-փոլերի հրապարակումից անմիջապես հետո Մագդեբուրգում (երկրամասի մայրաքաղաքում), Բեռլինում, Լայպցիգում և Գերմանիայի այլ խոշոր քաղաքներում փողոց են դուրս եկել հազարավոր բողոքացիներ՝ «Ոչ նացիստներին խորհրդարանում»:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով