Հուլիս և օգոստոս ամիսներին Երևանում օդի որակը եղել է նորմերի շրջանակում։ Այդ մա…

🌬 Հուլիս և օգոստոս ամիսներին Երևանում օդի որակը եղել է նորմերի շրջանակում։ Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի սեպտեմբերի 7-ի աշխատանքային նիստին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ մայրաքաղաքում օդի որակը վատթարանում է նոյեմբերից։

«Երևանում օդի որակի փոփոխությունները տեղի են ունենում հիմնականում նոյեմբերից և պայմանավորված են բնակլիմայական պայմաններով՝ մեր մթնոլորտային առաստաղի կտրուկ իջեցմամբ։ Մթնոլորտային առաստաղի բարձրությունը 1,000-1,500 մետրից իջնում է մինչև 80 մետր, սա նշանակում է՝ այն, ինչ աղտոտված փոշու ծավալներ ունեինք 1,200 մետրի մեջ, ունենում ենք 80 մետրի շրջանակում՝ խտացված ձևով»,- ասաց նա։

Ավինյանը նաև հավելեց, որ պետք է հասկանալ՝ հետագայում ինչ անելիքներ ունեն սրա հետ կապված։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով