Հայաստանի Ազգային ժողովի  նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ընդունել է Շվեյցար…

Հայաստանի Ազգային ժողովի  նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ընդունել է Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Վահագն Ալեքսանյանը նշել է․
«Շվեյցարիան Հայաստանի համար զարգացման մոդել է։ Մեր երկրները խորհրդարանական են, և մենք բարձր ենք գնահատում Շվեյցարիայի հանձնառությունը և փորձը խորհրդարանական կառավարման տեսանկյունից»։
ԱԺ փոխնախագահը նշել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերակատարությունը։ Երկուստեք կարևորվել է բարեկամական խմբերի հարաբերությունների դինամիկ զարգացումը։
Դեսպանի խնդրանքով Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմադիր խմբակցությունների գործակցությանը, նշել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջնահերթությունները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով