«Արդշինբանկի» սեփականատեր Կարեն Սաֆարյանը վրացական Terabank-ն ու Biltmore հյուրանոցը գնելու ճանապարհին է
Օգոստոսի 25-ին վրացական Terabank-ը հայտարարեց, որ իր սեփականատիրոջ եւ Լյուքսեմբուրգում գրանցված AGE S.A. ընկերության միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որով վերջինս ձեռք է բերելու վրացական բանկի բաժնետոմսերը: 🔻Հաղորդագրության մեջ նշված է, որ AGE-ն «Արինս Գրուպի» ֆինանսական էկոհամակարգի մաս է, որում ներառված է նաեւ ակտիվներով Հայաստանի ամենախոշոր բանկը՝ «Արդշինբանկը»:
Երեւանյան «Արինս Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003 թ. եւ ամբողջությամբ պատկանում է գործարար Կարեն Սաֆարյանին: Եվ քանի որ «Արինս Գրուպը» ներկայում «Արդշինբանկ» ԲԲԸ-ի 98,9 %-ի սեփականատերն է, Կ. Սաֆարյանը, փաստորեն, հայկական բանկի վերջնական շահառու սեփականատերն է: Սաֆարյանը նաեւ «Արդշինբանկի» խորհրդի նախագահն է դրա հիմնադրման պահից՝ 2003-ից: Ըստ «Արդշինբանկի» պաշտոնական կայքի՝ բանկի մասնաճյուղային ցանցն ամենամեծն է Հայաստանում, եւ ընդհանուր ակտիվների ցուցանիշով դրա մասնաբաժինը շուկայում 20․5 % է:
📌Terabank-ի վաճառքի մասին հայտնած վրացական լրատվամիջոցները հիշատակել են տելեգրամյան «Բոյլերնայա» ալիքի հրապարակումը դեռ հուլիսի 26-ին, որում ասվում էր, թե դիտարկվում է վրացական բանկի վաճառքը գործարար Իլան Շորին եւ A7 ռուսական վճարային համակարգին փոխկապակցված անձանց:

«Աղբյուրների համաձայն՝ վրացական Terabank-ը հայկական «Արդշինբանկի» միջոցով կգնվի ի շահ A7 ռուսական միջազգային վճարային համակարգի: A7-ը սպասարկում է ռուսաստանյան արտահանողներին եւ ներմուծողներին միջազգային վճարումների համար եւ պատկանում է ռուսամետ գործարար Իլան Շորին»
,- գրել էր «Բոյլերնայա» ալիքը, որն անդրադառնում է ռուսական քաղաքականությանն ու բիզնեսին:
❓Ի՞նչ կապ ունեն գործարքի հետ հետախուզվող Իլան Շորն ու A7 վճարային համակարգը․ կարդա ԱՅՍՏԵՂ
Օգոստոսի 25-ին վրացական Terabank-ը հայտարարեց, որ իր սեփականատիրոջ եւ Լյուքսեմբուրգում գրանցված AGE S.A. ընկերության միջեւ ստորագրվել է…
Թողնել պատասխան