🇦🇲🇷🇺 Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունները Պուտինի և Փաշինյանի հանդիպումից հետո կքննարկեն առևտրային հարցեր։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
🗣 «Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ․ ի դեպ, այն շատ կարևոր, բավականին բովանդակալից հանդիպում էր, նշվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետ կապված մի քանի կոնկրետ կետեր։ Համապատասխան գերատեսչությունները կանդրադառնան այդ հարցերին և կաշխատեն դրանց վրա», — ասել է Պեսկովը։
🇦🇲🇷🇺 Շատ լավ հանդիպում ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և պայմանավորվեցինք անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում։…
Թողնել պատասխան