Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբե…

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ից քառօրյա այցով ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում է։
Այդ մասին հաղորդագրություն է տարախել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին նախարարը մասնակցել է 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») պաշտոնական բացման արարողությանը։
Համաժողովն անց է կացվում ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հովանու ներքո։
Այն համախմբել է ավելի քան 11,000 մասնակցի՝ աշխարհի ավելի քան 150 երկրից, այդ թվում՝ նախագահների, նախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներդրողների և գործարարների։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով