Սեպտեմբերի 7-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդու…

🤝 Սեպտեմբերի 7-ին Ռիգայում Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին: ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման առանցքային թեմաներից է եղել ՀՀ-ԵՄ խորացող գործընկերության օրակարգը։
🇪🇺 Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ անդամ երկրների, այդ թվում՝ Լատվիայի շարունակական աջակցությունը Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգի առաջմղմանը։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ընթացիկ տարվա մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հաջող անցկացումը Երևանում։
👉 ԱՎԵԼԻՆ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով