🇮🇷🇦🇲🇺🇸 Թեհրանը TRIPP-ի վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ՝ պահպանելով բարյացկամությունը հրապարակային դաշտում🖥 Թեհրանը Թրամփի ուղու կառուցման վերաբերյալ անսպասելիորեն նոր կոշտ պայմաններ է դրել Փաշինյանի առաջ՝ պահպանելով բարյացկամությունը հրապարակային դաշտում, գրում է
NEWS.am-ը:
💥 Իրանի իշխանությունները պահանջել են, որպեսզի TRIPP-ի պաշտպանության գործն իրակացնեն կամ բացառապես հայկական զինված ուժերը, կամ Հայաստանի տարածքում արդեն գտնվող երրորդ երկրի զինված ուժերը (ակնհայտորեն նկատի ունենալով ռուսական զինված ուժերին)։
💥 Ըստ
NEWS.am-ի աղբյուրների, այդպիսով Թեհրանը փորձում է բացառել ամերիկյան զորքերի հայտնվելը իր սահմաններին, հակառակ դեպքում սրվող հակամարտության պայմաններում իրանցիները ամերիկյան զինվորներին լեգիտիմ թիրախ են համարելու։
💥 Սա լրջորեն բարդացնում է Երևանի առանց այդ էլ «հաշմանդամային» արտաքին քաղաքականության հիմնական նախագծի իրականացումը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան