Անպաշտպան ու անտեսված քաղաքացին` Բյուրեղավանի օրինակով «Արփինե ջան մսրդիկ հոգնել…

Անպաշտպան ու անտեսված քաղաքացին` Բյուրեղավանի օրինակով
▪️ «Արփինե ջան մսրդիկ հոգնել են արդեն թե վեոլիային զանգելուց թե քաղաքային իշխանություններից դիմելուց։
Աղջիկս ևս 3 օր է ջերմում է և փորացավ ունի։ Ոչ մի տեղ չենք դիմել գնել ենք դեղերը և տանը բուժվել։ Հավելեմ նաև, որ Բյուրեղավանի դեղատներում արդեն դեղորայքի դիֆիցիտ կա քանի որ վերջին 4 օրերին ահավոր շատ են եղել դեպքեր»:
▪️ «Հենց հիմա տղաիս ջերմ.39-40 🥲🥲🥲,իսկ ես 3-րդ օրն է դեռ չեմ ապաքինվում»:
▪️ «Արփինե ջան կասեք ինչ պետք է անենք թունավորման դեպքում որպեսզի գոնե այս անգամ պատասխանատու մարմինները շարժվեն իրենց տեղից մեր տանը 2 հոգի թունավորվել է երեկոյան ջերմություն էլ կար բայց բժշկի չենք դիմել քանի որ ապարդյունա նույն խնդիրը եղելա անցած անգամ գնացինք դեղ նշանակեցին հիմա առանց գնալու գնեցինք դեղերը և օգտագործեցինք ու վստահ եմ Բյուրեղավանի վարակվածների մեծ մասը նույն կերպա վարվում»:
Վերը տեղադրված գրառումները վերցրեցինք Արփինե Հովհաննիսյանի էջի մեկնաբանություններից, նման տասնյակ այլ մեկնաբանություններ ևս առկա են, դրանց հեղինակները Բյուրեղավանի մեր բնակիչներն են, որոնք դժբախտություն են ունեցել ընդամենը ջուր խմել ու թունավորվել: Այս մարդկանց մասին մտածող չկա, նրանք անտերության են մատնված, չկա պատասխանատվության ենթարկվող կողմ նրանց թունավորման համար, դեռ մի բան էլ այդ մարդկանց վրա են մուննաթ գալիս:
Այսօր Բյուրեղավանն է, վաղը կարող է լինել Աբովյանը, Կապանը, Ավանը, Շենգավիթը: Քաղաքացին պաշտպանված չէ իր իսկ պետության կողմից, չգիտի` ու՞մ դիմել, ի՞նչ անել ու սա այս իրավիճակում ամենացավոտ արձանագրումն է:
Անտերության մատնված մեր «Իրական Հայաստան»:
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով