Երևանում hոկտեմբերի 5–6-ը կայանալիք «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը Երևանում կհամախմբի գործարար և ակադեմիական ոլորտների միջազգային առաջատար ներկայացուցիչների։ Համաժողովի առանցքային բանախոսներից է Օքսֆորդի համալսարանի Saïd Business School-ի ավագ գիտաշխատող դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը։
Համաժողովի շրջանակում դոկտոր, պրոֆեսոր Քոնոքը հանդես կգա «Ագենտային ԱԲ, մեդիա և մարքեթինգ» (Agentic AI, Media and Marketing)՝ կիսելով Օքսֆորդում իր ակադեմիական գործունեությունն ու մեդիա ոլորտում տարիների փորձը։ Նա կներկայացնի, թե ինչպես են արհեստական բանականության նոր զարգացումները փոխում բիզնես հաղորդակցության, լսարանների հետ աշխատանքի և գործունեության ձևերը։
Դոկտոր, պրոֆեսոր Քոնոքը Օքսֆորդի Saïd Business School-ի բակալավրիատի, MBA և Executive MBA ծրագրերում դասավանդում է մեդիա, մարքեթինգ և արհեստական բանականություն։ Ակադեմիական գործունեությանը զուգահեռ՝ Քոնոքը հիմնել և զարգացրել է մի շարք մեդիա ընկերություններ, հեղինակել գրքեր արհեստական բանականության, մեդիայի և ձեռներեցության թեմաներով և վեց անգամ ընդգրկվել Մեծ Բրիտանիայի «Տարվա ձեռներեց» մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում։ 2025 և 2026 թվականներին Օքսֆորդի համալսարանը նրա ակադեմիական աշխատանքը գնահատել է դասավանդման նորարարության և գերազանցության համար շնորհված մրցանակներով։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Թողնել պատասխան