«Հիմա՞ ում է ուզում գահընկեց անել». Լարիսա Ալավերդյանը՝ Փաշինյանի «հեղափոխությա…

🏛 «Հիմա՞ ում է ուզում գահընկեց անել». Լարիսա Ալավերդյանը՝ Փաշինյանի «հեղափոխության» ցանկության մասին
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նոր հեղափոխության մասին խոսքերին, հարց է բարձրացրել՝ «հիմա ո՞ւմ է ուզում գահընկեց անել»։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը կառավարման կայուն վիճակի չի տիրապետում և այդ պատճառով է «տենչում հեղափոխության»։
Ալավերդյանը նաև չի բացառել, որ կարող է գոյություն ունենալ Փաշինյանին փոխելու և մեկ այլ անձի պատրաստելու սցենար։ Նա հայտարարել է, որ նոր հեղափոխության հնարավոր հետևանքը կարող է լինել Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սկսման վտանգը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով