Տիգրան Ավինյանն այդ մասին հայտարարել է Երևանի ավագանու նիստի ժամանակ։
«Մենք փաստացի համատիրությունների գործառույթը վերցրել ենք մեր ուսերին, քաղաքի ուսերին. ամբողջ քաղաքում կապիտալ ներդրում ենք իրականացնում։ Այս տարվա վերջով 3060-3070 վերելակ կունենանք փոխարինված ամբողջ քաղաքում, և կմնա փոխելու ընդամենը 1300 վերելակ։ Մարդիկ շատ լավ հասկանում են, թե իրենց համատիրությունները ինչ գործառույթներ ունեն և տեսնում ենք, որ համատիրություններն այդ գործառույթները փաստացի չեն կատարում, և այստեղ, կարծում եմ, որ մեր միջամտության կարիքը կա»,- ասել է Ավինյանը։
Նա մանրամասնել է, որ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, երբ մարդկանց հետո շփումների ժամանակ խոսք է գնացել համատիրությունների ոչ արդյունավետ աշխատանքի մասին և ինքը մարդկանց ասել է, որ համատիրությունների ներկայացուցիչներին հենց բնակիչներն են ընտրում, մարդիկ պնդել են, որ իրենք որևէ մեկին չեն ընտրել և չգիտեն, թե ինչպես են համատիրությունները ձևավորվել։
Թողնել պատասխան