Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Եղվ…

⚖️ Քիմիկների զորամասի գործով դատարանում հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ Եղվարդի զինկոմիսարիատի բաժնի պետ Արարատ Մանուչարյանը։ Նա այն գնդապետն է, որ հրաժարվել է քիմիկներին Կիրի հանք ուղեկցելու առաջարկից, քանի որ Ագարակում դիրքերը առաջ տալու խնդիր է ունեցել։
🗣 Քիմիկների հրամանատար, մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպանը նկատեց․ «Դուք հրաժարվում եք, համայնքապետն ասում է՝ բենզին չունեմ, վարորդը ճանապարհի կեսն է ուղեկցում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս խուսափումը, ի՞նչ է տեղի ունեցել, որ դուք գիտեիք»։
❗️ Տուժողի իրավահաջորդ Անահիտ Ադոյանն էլ հիշեցրեց փրկված մի զինվորի այն խոսքերը, թե հարձակումից հետո, երբ ինքը պատսպարված է եղել, լսել է, որ ինչ–որ մեկը եկել, ասել է՝ «Կամո–Կամո, ոնց պայմանավորվել էինք, ապրանքը տեղ հասավ»։ Նա կասկած հայտնեց, որ իր խոսքով այդ «շպիոնը» հենց Արարատ Մանուչարյանն է եղել։
📎 Կարդալ ավելին

Ինչո՞ւ է գնդապետ Արարատ Մանուչարյանը հրաժարվել ուղեկցել քիմիկներին․ վկայի հարցաքննությունը՝ դատարանում

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *