Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Արարատ Միրզոյանի հետ առաջիկա հանդիպման և սահմանազատման գործընթացի իրագործման մասինԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այդ մասին նա նշել է ադրբեջանական APA գործակալության հարցին ի պատասխան։
🗣Նրա խոսքով՝ Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ որոշ հարցերի շուրջ մտքեր է փոխանակել Բիշքեկում։
Խոսելով երկու երկրների սահմանների սահմանազատման մասին՝ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների հատման կետից։
«Պայմանավորվածություն կա, թե մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը ինչ ուղղությամբ պետք է սկսի և շարունակի ընթանալ։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքներն սկսվելու են սահմանի առավել բարդ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, ու ընթանա հյուսիսից հարավ»
,- ասել է Բայրամովը։
Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Արարատ Միրզոյանի հետ առաջիկա հանդիպման և սահմանազատման գործընթացի իրագործման մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի…
Թողնել պատասխան