Պուտինը Թրամփին վստահեցրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վ…

🇷🇺🇺🇸 Պուտինը Թրամփին վստահեցրել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերից հետո։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ զրույցը եղել է «կառուցողական և անկեղծ մթնոլորտում» ու տևել մեկ ժամ։ 🗣 Ըստ նրա՝ Պուտինն ու Թրամփը քննարկել են նաև լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն առ այն, որ Ռուսաստանը ծրագրում է հարձակվել Եվրոպայի վրա։

«Հաշվի առնելով այն շահարկումները, թե իբր Ռուսաստանը թշնամական մտադրություններ ունի եվրոպական պետությունների նկատմամբ, հստակ ընդգծվել է, որ մեր մտքում նույնիսկ չկա Եվրոպայի նկատմամբ որևէ ագրեսիվ ծրագիր»

,- ասել է Ուշակովը։
🇺🇦 Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմը։ Ուշակովի խոսքով՝ Թրամփը պնդել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտել այն։ ԱՄՆ նախագահը հավելել է, որ պատերազմի ավարտը հնարավորություն կտա Մոսկվային և Վաշինգտոնին վերականգնել առևտրատնտեսական կապերը։ Թրամփը նաև ասել է, որ ցանկանում է բանակցություններում հաջողության հասնել մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով