Վրաստանի իշխանությունները կպահպանեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից իրանակ…

Վրաստանի իշխանությունները կպահպանեն ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից իրանական ավիաընկերությունների դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները: Այդ մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալության հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում ներառել էր 35 իրավաբանական անձի և Եգիպտոսի մեկ քաղաքացու: Սահմանափակումներ են մտցվել ավիափոխադրումների ոլորտում գործող 35 ավիաընկերությունների և այլ ընկերությունների նկատմամբ:
Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական ցուցատախտակի տվյալներով՝ իրանական Qeshm և Varesh ավիաընկերությունները շարունակում են կանոնավոր չվերթներ կատարել Իրանից Թբիլիսի:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով