ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ է ներկ…

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ է ներկայացվել
Հայաստանի կառավարությունը ցանկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման։ Օտարման գործընթացը պետք է ավարտվի մինչև 2027թ․ հոկտեմբերի 1-ը։
📌Կառավարության հիմնավորմամբ՝ խոսքը երկրի ամբողջ տարածքում էլեկտրաէներգիայի բաշխումն ապահովող համակարգի հետագա կառավարման և անխափան աշխատանքի մասին է։ ՀԷՑ-ի միջոցով էլեկտրաէներգիա է հասնում բնակելի շենքեր ու տներ, հիվանդանոցներ, դպրոցներ, ջրամատակարարման համակարգեր, կապի ենթակառուցվածքներ, արդյունաբերական և այլ կազմակերպություններ։ ❗️Հետևաբար համակարգի աշխատանքի լուրջ խափանումը կարող է անդրադառնալ երկրի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա։
🔗Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին նախագիծ է ներկայացվել

Հայաստանի կառավարությունը ցանկանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ ճանաչել հանրության…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով