«Նժդեհի» միֆազերծումըՍյունիքի համայնքապետերի հետ նորմալ մարդկային շփումներ ունեմ…

‼️«Նժդեհի» միֆազերծումը
Սյունիքի համայնքապետերի հետ նորմալ մարդկային շփումներ ունեմ:
Դրանց արդյունքում՝ նրանց նորմալ, իրենց քաղաքները սիրող մարդիկ եմ համարում:
Չեմ բացառում նույնիսկ, որ լավ համայնքապետեր են:
Բայց էս տղերքը քաղաքական տեսակ չեն ու 44-օրյա պատերազմից հետո, եթե նույնիսկ ընդդիմությունը առաջնորդության ճգնաժամ ուներ, չպետք է քաղաքական փրկություն փնտրեր Սյունիքի տեղական իշխանության կաբինետներում:
Առավել ևս, էս տղերքը «Նժդեհներ» չէին, եթե նույնիսկ նրանց հայրենասիրությունը կասկած չի հարուցում:
Ուրեմն, պետք չէր «հալվել» Առուշի ու մյուսների զինվորական համազգեստով լուսանկարներից:
Հիմա՝ երբ Առուշը ՔՊ-ի հետ է, ոչ մի քաղաքական սկզբունք էլ չի դավաճանել, որովհետև չեղած բանը չեն դավաճանում:
Առավել ևս, «խաղաղասեր» ՔՊ-ում դիսկոմֆորտ մի կանխատեսեք Առուշի համար:
Նա սովորական, իր հողն ու ջուրը սիրող մարդ է, Նժդեհի կերպարը դուք եք «կարել» նրա համար:
Շատերը մնացել են իրենց իսկ ստեղծած միֆերի տակ:
Իհարկե, մի ավելորդ բան Առուշն արել է: Աջ ականջը ձախ ձեռքով չեն քորում. չարժեր ՔՊ մտնել «Բիզնես» «կլասով»
Կուսությունը կորցնելուց ձևեր չեն թափում…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով