Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կրթական խնդիրներին, դպրոցներո…

💬 Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կրթական խնդիրներին, դպրոցներում մասնագիտական որակին, հանրային գրագիտությանը և ուսուցիչների ատեստավորմանը, ինչպես նաև PISA հետազոտության արդյունքներին:
🔸 «Դաշնակցականներն ու հանրապետականները տասնյակ տարիներով դպրոցները սարքել էին ընտրակեղծարարության պլատֆորմ, կոռուպցիայի դասավանդման թիվ մեկ աղբյուրն է եղել երկար տարներ Հայաստանի Հանրապետությունը։ Մինչև էսօր ուսուցիչներ ու տնօրեններ կան, որ այնպիսի գաղափարներ են դասավանդում… տգիտություն են դասավանդում դպրոցներում: Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից»,- ասաց նա:
🔸 Անդրադառնալով քննադատներին՝ Փաշինյանը հայտարարեց. «Դուք եք ակադեմիկոսներ, դրա համար միլիարդատեր եք: Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, դասագրքի հեղինակ լինի պարոն Ծառուկյանը, բա ի՞նչ եք ուզում, ձեզ թվում է՝ դա անհետևանք է անցնելո՞ւ»: |azatutyun.am|
ըստ հետազոտության՝ հայաստանցի աշակերտների մոտ 1%-ն է լավագույն արդյունք ցույց տվել մաթեմատիկայից, գրեթե ոչ մի սովորող չի ունեցել լավագույն արդյունք բնագիտական ոլորտում, և գրեթե ոչ մի աշակերտ չի ստացել ընթերցանության մեջ 5 կամ ավելի բարձր աստիճան: Այս ցուցանիշներով Հայաստանը վերջին հորիզոնականում է տարածաշրջանում՝ զիջելով Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով