«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն ք…

⚖️ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ է ձերբակալվել։
📌 Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, քրեական վարույթի շրջանակում մի շարք անձինք են ձերբակալվել, այդ թվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձը։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
💵 Վարույթը վերաբերում է ՔԿՀ պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև խմբի կազմում նախնական համաձայնությամբ կաշառք տալու դեպքերին։ |hetq.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով