Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-սփյուռք հարաբերությունների նոր մոդելը տեսնում է ոչ թե փոխադարձ մենթորության կամ օգնության, այլ Հայաստանի զարգացման օրակարգի շուրջ գործընկերության մեջ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը որպես այդպիսի համագործակցության օրինակներ առանձնացրել է Firebird AI-ի, TUMO-ի և «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ COAF-ի ծրագրերը։
Անդրադառնալով «Ուժեղ սփյուռքը նշանակում է ուժեղ Հայաստան» բանաձևի շուրջ վերջին քննարկումներին՝ վարչապետը նախ հարց բարձրացրեց, թե ինչ է ենթադրվում «ուժեղ սփյուռք» ասելով։
Անդրադառնալով «Ուժեղ սփյուռքը նշանակում է ուժեղ Հայաստան» բանաձևի շուրջ վերջին քննարկումներին՝ վարչապետը նախ հարց բարձրացրեց, թե ինչ է ենթադրվում «ուժեղ սփյուռք» ասելով։
«Ուժեղ սփյուռք ասելով, նախ՝ ի՞նչ նկատի ունենք։ Մենք նկատի ունենք՝ սփյուռքահայության թիվը պետք է մեծանա՞։ Սփյուռքահայության մեծացման պարագայում դժվար է պատկերացնել՝ ոնց կարող է Հայաստանը ուժեղանալ, որովհետև սփյուռքահայերի թիվը կարող է ավելանալ միայն Հայաստանից արտագաղթի հետևանքով։ Բայց մեր քաղաքականությունը ներգաղթն է»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ներգաղթի քաղաքականությունն արդեն արդյունքներ է տալիս, և հավանականություն կա, որ Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ արտագաղթի փոխարեն ներգաղթային միտում կարձանագրի։
Փաշինյանը Հայաստան-սփյուռք հարաբերություններում նախկինում եղած խնդիրների մի մասը կապեց նաև պետության և միջազգային հարաբերությունների բնույթի ոչ լիարժեք ընկալման հետ։
Թողնել պատասխան