Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանեց հարցին, թե Հայաստանն արդյոք այլընտրա…

🔥 Փաշինյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանեց հարցին, թե Հայաստանն արդյոք այլընտրանք ունի՞, եթե ԵԱՏՄ-ից դուրս գալով զրկվի գազի արտոնյալ գնից, նա նշեց՝ Հայաստանում գազն էժան չէ․
📣 «Սահմանից մինչև սպառող հասնելու ճանապարհին՝ համեմատած այլ երկրների հետ, Հայաստանում գնի գոյացման ամենամեծ հավելաճն է տեղի ունենում։ «Գազպրոմ Արմենիան» շահութաբեր ընկերություն է, մեծ շահույթներ է ստանում, և սա փաստ է, որ պետք է արձանագրենք»:
🗣 «Եթե նման իրավիճակ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարող ենք թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո կարող է համամասնորեն գին առաջանալ: Այնպես որ, մենք նորմալ ենք վերաբերվում: Հանգիստ, աշխատանքային մթնոլորտում պետք է և կարող ենք քննարկել: Էլ չեմ ասում, որ մենք դիվերսիֆիկացնելու ենք՝ անկախ ամեն ինչից: Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք: Եթե կա հնարավորություն երկրորդ տեղից գազ բերելու կամ երկրորդ տեղից բերելու ավելի շատ, գնալու ենք այդ ճանապարհով: Եթե կա հնարավորություն երրորդ տեղից բերելու, գնալու ենք այդ ճանապարհով», — նշել է Փաշինյանը: |1lurer.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով