Շինհրապարակներում պատահարների թիվը աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մահացել
2026 թվականի հուլիսի 20-ին «Դեֆանս Հաուզինգ» համալիրի շինհրապարակում աշխատակիցներից մեկը բարձրությունից վայր ընկավ ու տեղում մահացավ։ Սա առաջին դեպքը չէր այս տարածքում. նախորդ տարի սեպտեմբերին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում ծանր մարմնական վնասվածք էր ստացել 47-ամյա մեկ այլ աշխատակից։
Այս երկու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշանակվել են փորձաքննություններ, սակայն դրանց պատասխանները դեռևս չեն ստացվել, նախաքննությունն էլ շարունակվում է։
📌Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023 թվականին անվտանգության կանոնների խախտման հետևանքով շինհրապարակներում արձանագրվել է 131 դեպք, 2024-ին՝ 202, իսկ 2025-ին՝ արդեն 277։
Մինչ պատրաստվում էր այս հոդվածը, ողբերգական ցուցակը համալրեց ևս մեկ անուն․ օգոստոսի 24-ին Հին Երևանցի փողոցում կառուցվող շենքի 7-րդ հարկից վայր ընկավ ու մահացավ 44-ամյա մի տղամարդ։

Թողնել պատասխան