Միջազգային համագործակցությամբ և թարմ շնչով ստեղծված շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման առաջնախաղով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը կմեկնարկի 105-րդ թատերաշրջանը։
Ներկայացման առաջնախաղերը տեղի կունենան սեպտեմբերի 12, 13, 18-ին։
Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ 105-րդ թատերաշրջանի ընթացքում նախատեսում են հիմնանորոգել «Պաննո» հարթակի բացօթյա հատվածն ու «Բլեք բոքս» հարթակի բաց տարածքը։ Թատրոնն արդեն «Բաց բեմ» ունի, որտեղ էլ իրականացվելու են «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պրեմիերաները։
Նախատեսվում է նաև մանկական կրթական մի շարք ծրագրեր իրականացնել։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարևորեց այն հանգամանքը, որ Սունդուկյանի անվան թատրոնի դռները բաց են բոլոր այն ստեղծագործողների առաջ, որոնք խիզախում են համագործակցել թատրոնի հետ, ներկայացում բեմադրել։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Թարմ շնչով «Ռոմեո և Ջուլիետ», նոր ներկայացումներ և համագործակցություններ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը
Միջազգային համագործակցությամբ և թարմ շնչով ստեղծված շեքսպիրյան «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման առաջնախաղով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային…
Թողնել պատասխան