«Կմնանք անտեր այս տարածաշրջանում»․ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե …

📣 «Կմնանք անտեր այս տարածաշրջանում»․ Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի ՀՀ-ից
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու պետք է երկիրն առանց դրա «անտեր» համարվի, Կարապետյանն ասաց․ «Դե թուրքական բազա տեղը դրեք։ Մի բազա պետք է, վերջը այդ բազան կա․ հիմա կա՛մ ռուսներն են, կա՛մ թուրքերն են, որոշե՛ք»։
💭 Արձագանքելով հարցին, թե ինչու պետք է ընտրությունը լինի օտարերկրյա ներկայության միջև և ոչ սեփական՝ հայկական ԶՈՒ-երի, Սամվել Կարապետյանը հավելեց․ «Հայկական բազաներ ունենք։ Դե թող հանի դուրս։ Հիմա իշխանությունն ավելի շատ, ավելի լավ գիտի, ավելի լավ կարող է գնահատել։ Մի ստորագրությամբ կարող են ցտեսություն ասել»։ |factor.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով