«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկը պատմական իրադարձություն է ոչ միայն հայկական սպորտի, այլև Հայաստանի միջազգային տեսանելիության զարգացման տեսանկյունից: Այս մասին սեպտեմբերի 11-ին կառավարության նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այդ որակի և այդ ստանդարտի մրցաշարի կազմակերպումը և հեծանվային սպորտը Հայաստան բերելը շատ կարևոր էր մեր սպորտի զարգացման և մեր երկրի տեսանելիության համար, որովհետև մրցաշարը հեռարձակվում է միջազգային բազմաթիվ հարթակներով, որոնք աշխարհի յուրաքանչյուր անկյունում տեսանելի են դարձնում Հայաստանում տեղի ունեցողը»,- ասել է նա։

Թողնել պատասխան