Առուշ Առուշանյանի և այս տեսակի մյուս մարդկանց մասով ամեն ինչ շատ ավելի պարզ է, ք…

Առուշ Առուշանյանի և այս տեսակի մյուս մարդկանց մասով ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան հնարավոր է պատկերացնել։ 2021 թվականին նրանք միացել էին Ռոբերտ Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքին, քանի որ ունեին համոզմունք, որ միացել են ապագա իշխանությանը, նրանք վստահ էին, որ Քոչարյանը գալիս է իշխանության, իսկ իրենք իրենց տեղն էին զբաղեցնում ապագա իշխանության ներսում ու երբ դա տեղի չունեցավ, նրանք սկսեցին գործել իրավիճակի թելադրանքով։
Այսինքն, տեղի չի ունեցել որևէ զարմանալի բան, մարդիկ չեն դավաճանել իրենց համոզմունքներն ու սկզբունքները, քանի որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա նրանք առաջնորդվել են սեփական շահերով, ինչի լավագույն փաստը Առուշ Առուշանյանի կուսակցության անվանումն է՝ «Բիզնես»։
2021-ին Քոչարյանի շուրջ էին բազմաթիվ նման մարդիկ հավաքվել, 2026-ին՝ Կարապետյանի ու կարևոր է, որ այդ ֆիլտրման գործընթացը տեղի ունենա և դրա արդյունքում զուլալ ջուրն առանձնանա կեղտաջրից։
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով