Անկախության 35-ամյակի առթիվ Երևանում և Հայաստանի չորս մարզերում տոնական համերգներ կկազմակերպվեն։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 17-ին Իջևանի Շատրվանների հրապարակում ելույթ կունենա Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ սիրված արտիստների հետ. համերգը կղեկավարի Դավիթ Մելքոնյանը։
Սեպտեմբերի 18-ին Վանաձորի Հայքի հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա «Սիմֆոնիկ ռոք» և «Սիմֆոնիկ ֆոլկ» ծրագրերով. համերգը կղեկավարի Ջանլուկա Մարչիանոն։
Սեպտեմբերի 19-ին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում տոնական տրամադրությունը կապահովեն Հայաստանի լավագույն խմբերը՝ «Նեմրա», «Ռեինկարնացիա» և այլք։ Սեպտեմբերի 20-ին Գյումրու թատերական հրապարակում ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ երկրի լավագույն մենակատարների հետ։ Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։
Բոլոր մարզային համերգների սկիզբը՝ 19:30:
Գլխավոր համերգը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում: Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն և Սևակ» խումբը և մի խումբ սիրված արտիստներ։

Թողնել պատասխան