Ֆրանսիայի ոստիկանությունը կասկածում է, որ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած երկաթ…

🇫🇷 Ֆրանսիայի ոստիկանությունը կասկածում է, որ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած երկաթուղային վթարի պատճառը կարող է դիվերսիան լինել, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
🔹 Ռուանից Կան ուղևորվող գնացքը ռելսերից դուրս է եկել, վագոնները խիստ վնասվել են, դրանցից երեքը շրջվել են: Վթարի հետևանքով 44 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից մեկին՝ 18-ամյա աղջկա, ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով հասցրել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:
🔸 Քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ռելսի հատված, որը կարող էին միտումնավոր վնասած լինել մինչև գնացքի՝ դրանով անցնելը: Տվյալ պահին դիվերսիայի վարկածը որպես առաջնային է դիտարկվում քննությունում: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով