🇪🇺 Ադրբեջանի իշխանությունների կողմից Գանձասարը և Դադիվանքը «հին Կովկասյան Աղվանքի» եկեղեցիներ հռչակելու ֆոնին Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ամփոփելով Բաքու և Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, X-ում գրել է, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող տեսակետներ ու նարատիվներ ունեն որոշ վայրերի ծագման վերաբերյալ»:
📌 Գրոնոն անվանապես չի նշել, թե որ վայրերի ծագումը նկատի ունի, բայց շեշտել է, թե Երևանն ու Բաքուն այս հարցերը պետք է քննարկեն և հասցեագրեն՝ անցյալի հակամարտության այդ ասպեկտը ևս հաղթահարելու համար. «Անցյալի հակամարտության չլուծված ժառանգության և բոլոր կողմերի կրած տառապանքների ընդունումն առանցքային նշանակություն կունենա հաշտեցման համար»: |azatutyun.am|
Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը ևս հայտարարել է, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մասն են:
Թողնել պատասխան