❗️Սեպտեմբերի 15-ից 25-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի:
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
«
Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
«
ՌԴ տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման համալիր աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին
»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Թողնել պատասխան