ՊԵԿ-ը չի պարզել քաղաքացու չգրանցված աշխատելու փաստը և ծառայողական քննության կարիք էլ չի տեսել
Չգրանցված աշխատողի դիմումից հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը քաղաքացուն հրավիրել է այգի՝ «հարցերը քննարկելու»։ Իսկ երբ «Հետքը» փորձել է պարզել, թե ինչու է պետական մարմինը դրսում հանդիպումներ անում, ՊԵԿ-ը հայտարարել է, թե ծառայողական քննություն սկսելու հիմքեր չկան, իսկ սպասարկման սրահի փակ լինելու պատճառով այդպես էլ չի հաջողվել պարզել՝ քաղաքացին աշխատել է առանց գրանցման, թե՝ ոչ։
📌 Ռայիսա Զաքարյանը 2025 թվականի ապրիլից աշխատել է Երևանի Քըրք Քըրքորյան փողոցի 8/5 հասցեում գտնվող «Օզոն»-ի սպասարկման կետում։ Նրա խոսքով՝ աշխատանքային պայմանագիր չի կնքվել, իսկ տնօրենի փոփոխությունից հետո իրեն այդպես էլ չեն գրանցել որպես աշխատող։ Աշխատանքից հեռանալուց հետո էլ նա չի ստացել իրեն հասանելիք վերջնահաշվարկը՝ 70 հազար դրամ չվճարված աշխատավարձը։
🔻«Հետքը» օգոստոսի 3-ին գրավոր հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ ճշտելու, թե ինչ գործողություններ է իրականացրել պատասխանատու մարմինը քաղաքացու դիմումից հետո և արդյոք նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչու է ՊԵԿ աշխատակիցը քաղաքացու դիմումը քննարկելու համար նրան հրավիրել այգի։ ՊԵԿ-ը միջանկյալ գրությամբ հայտնել էր՝ հավելյալ ժամանակ է պետք ուսումնասիրություն իրականացնելու համար և հայտնել, որ հարցմանը կպատասխանի 30-օրյա ժամկետում։
🗣«Հետքին» ուղարկած պատասխանում ՊԵԿ-ը գրել է, որ ստուգման ընթացքում իր աշխատակիցները մի քանի անգամ այցելել են դիմումում նշված սպասարկման կետ, սակայն բոլոր այցելությունների ժամանակ այն փակ է եղել։ Այդ պատճառով տեղում վերահսկողական գործողություններ իրականացնել չի հաջողվել, և նախկին գործատուի նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել։

Չգրանցված աշխատողի դիմումից հետո Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցը քաղաքացուն հրավիրել է այգի՝ «հարցերը քննարկելու»։ Իսկ երբ…
Թողնել պատասխան