❓ Ինչո՞ւ «հայրենիք», «ժողովուրդ» և «ազգ» բառերն ու հասկացությունները ներառված չեն Կառավարության անդամի երդման նոր տեքստում՝ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
💬 Գալյանն ասաց, որ առկա է «Հայաստանի Հանրապետություն» հասկացությունը, որը ներառում է հայրենիքը, ազգը, ժողովուրդը։ «Մենք պետք է գործենք այդ Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման սկզբունքներով»:
❓ Հարցին, թե ինչու են դուրս եկել «հայրենիքի հզորացում», «ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները», «համազգային նպատակները» հասկացությունները՝ Գալյանը պատասխանեց.
💬 «Որտե՞ղ են արտացոլված մեր «համազգային նպատակները», արդյոք Սահմանադրության տեքստում կամ Անկախության հռչակագրում, թե կա հավաքական փաստաթուղթ, որտեղ զետեղված են մեր համազգային նպատակները։ Մենք ասում ենք, որ մեր «Համազգային նպատակը» պետության հարատևությունն ու զարգացումն է։ Վա՞տ նպատակ է»։ |pastinfo.am|
ԱԺ-ն քննարկում է Կառավարության անդամի երդման տեքստի փոփոխության մասին նախագիծը:
Թողնել պատասխան