Ինքնակամ նոր կառուցված շինությունների հարցում վարչական շրջանների ղեկավարները ան…

🏗 Ինքնակամ նոր կառուցված շինությունների հարցում վարչական շրջանների ղեկավարները անձնական պատասխանատվություն են կրելու։ Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
❗️Նրա խոսքով՝ անընդունելի է, երբ քաղաքապետարանը մի կողմից քանդում է տարիների ընթացքում կառուցված ինքնակամ շինությունները, իսկ մյուս կողմից՝ նորերը շարունակում են հայտնվել։
⚠️ Ավինյանը խնդիրը համարել է խորքային։ Նա քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություններին հանձնարարել է ուշադրություն դարձնել խնդրին։

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ յուրաքանչյուր արձանագրված ինքնակամ շինություն վարչական շրջանի ղեկավարի համար անձամբ իր համար խնդիր է լինելու այսուհետ, որովհետև ես չեմ կարող էս մի ձեռքով տենց բոլոր հատվածներում քանդել տալ այդ ինքնակամությունները՝ տասնամյակների, ու ձեր աչքի առաջ նորերը հայտնվել։ Դա անընդունելի է, անընդունելի»։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով