Կառավարությունն առաջարկում է նաև միավորել Արարատ ու Վեդի համայնքները: ԱԺ-ն այսօ…

Կառավարությունն առաջարկում է նաև միավորել Արարատ ու Վեդի համայնքները: ԱԺ-ն այսօր քննարկեց ու առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը։
🌆 Նախատեսվում է Լոռու մարզում ձևավորել նոր՝ Վանաձոր համայնք Վանաձոր և Փամբակ համայնքների միավորման արդյունքում՝ 22 բնակավայրով, իսկ Արարատի մարզի Արարատ և Վեդի համայնքների միավորման արդյունքում՝ Արարատ խոշորացված համայնք՝ 32 բնակավայրով:
📣 «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, որ նախկինում Վանաձորի համայնքապետն էր, հայտարարեց․ «Այդ խոշորացման տակ արդյունավետության, կառավարման ու ֆինանսների տեղաբաշխման որևէ չափանիշ, չափելի միավոր գոյություն չունի: Ի դեպ՝ Փամբակը խոշորացել է ու չգիտեմ ինչ հաշվարկներ կան այդ համայնքի արդյունավետության տակ դրված: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այս կարուձևի պրոցեսը թարգեք ու ընդմիջման ժամանակ, մինչև քվեարկության դնելը աներկբա պահանջում եմ Վանաձորի խոշորացման ծրագիրը հանեք»:
📌 ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանը, որ ներկայացնում էր նախագիծը, հակադարձեց՝ քաղաքական նպատակահարմարությունը առավել կայացած ՏԻՄ համակարգ ունենալն է։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով