📣 «Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան». Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը՝ անդրադառնալով Հաջիևի կողմից Գանձասարի Մատենադարանում հայկական գրքերի դատարկ էջերի ցուցադրությանը:
📌 Ադրբեջանի նախագահի օգնականը, բացելով ձեռագրերի մակետները, Գանձասար ժամանած դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարակ էջերը, ինչին ներկա պաշտոնյաները արձագանքել էին ծիծաղով:
🗣 Արա Խզմալյանի փոխանցմամբ՝ որևէ բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար՝ հաշվի առնելով ձեռագրերի անվտանգության և պահպանման համակարգի բացակայությունը․ «Գանձասարում ցուցադրվել են միայն ձեռագրերի կրկնօրինակները: Դրանցից յուրաքանչյուրի բնօրինակը պահպանվում է Մատենդարանում: Մատենադարանը պատրաստ է դրանք ցույց տալ յուրաքանչյուր դիվանագետի, դեսպանի, ով մեկ տոկոս անգամ կասկածում է դրանց իսկությանը»։
📜 Նա նշեց, որ Գանձասարում պահպանված և այժմ Մատենադրանում պահվող ամենահին հայկական ձեռագիրը թվագրվում է 909 թվականին, և այն կոչվում է «Վեհափառի Ավետարան»: |azatutyun.am|
🇦🇿 Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար: 🔹 Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար…
Թողնել պատասխան