Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական…

🇪🇺 Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
📣 «Անցյալ շաբաթ Քելբաջարի (այցելել է Դադիվանք-խմբ.) և Աղդարայի (այցելել է Գանձասար-խմբ.) շրջաններ կատարած այցի ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունեցա անձամբ համոզվելու դրանում։ Ուրախ էի նաև այսօր կրկին այցելել Երևանի Մատենադարան։ Այս ժառանգությունը պետք է պահպանել և արժևորել՝ զերծ մնալով չհիմնավորված քաղաքականացումից և շահարկումներից։
🗣 Կարծում եմ՝ հաշտեցումը լիարժեք դարձնելու համար ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի նաև երկխոսություն ծավալել այս հարցերի շուրջ։ Լսել եմ երկու կողմերի տեսակետները և գիտեմ, որ դրանք խորը զգացմունքներ են արթնացնում նրանց մոտ։ Ուրախ էի նաև հանգստյան օրերին կատարածս այցի ընթացքում հնարավորություն ունենալ տեսնելու այն կարևոր ժառանգությունը, որն իրականում առկա է Ղարաբաղում»,- «Առմենպրես»-ին ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը։ |armenpress.am|
🇪🇺 Ադրբեջանի իշխանությունների կողմից Գանձասարը և Դադիվանքը «հին Կովկասյան Աղվանքի» եկեղեցիներ հռչակելու ֆոնին Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, ամփոփելով Բաքու և Լեռնային Ղարաբաղ կատարած այցը, X-ում գրել է, թե կողմերը դեռևս «խորապես տարբերվող…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով