Der Spiegel-ի փոխանցմամբ, Գերմանիայում կամ Բունդեսվերում 2026 թվականի երկրորդ եռամսյակում կամավորների բժշկական զննության ընթացքում պարզվել է, որ նրանց 31տոկոսը պիտանի չէ ծառայության համար։
Տարվա առաջին ամիսներին այս ցուցանիշը շուրջ 25 տոկոս էր։
Ապրիլից մինչև մայիսի վերջ Բունդեսվերը, ընդհանուր առմամբ, կապ է հաստատել 169 141 պոտենցիալ թեկնածուի հետ և խնդրել լրացնել բանակում ծառայելու հետաքրքրվածության մասին հարցաթերթիկ:
Ինչպես նշում է Der Spiegel-ը, վիճակագրությունը վկայում է այն մասին, որ շատ զորակոչիկներ պարզապես չեն համապատասխանում հավաքագրման պահանջներին:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 1-ին Գերմանիայում ուժի մեջ է մտել ռազմական ծառայության նոր մոդելի մասին օրենքը:
Այն պարտավորեցնում է երիտասարդներին անցնել բժշկական զննություն և վերականգնել զինվորական հաշվառումը:
Բունդեսվերի շարքերի համալրումն առայժմ իրականացվում է կամավոր հիմունքներով:
Նոր օրենքի համաձայն՝ արական սեռի չափահաս քաղաքացիները պարտավոր են լրացնել հարցաթերթիկ՝ պատասխանելով ֆիզիկական պատրաստվածության և Գերմանիայի ԶՈւ-ին միանալու պատրաստակամության մասին հարցերին:
Կանանց համար նման հարցաթերթիկների լրացումը կամավոր է:
https://t.me/mariamoborona

Թողնել պատասխան